Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Թոշակի ուղարկելու գերհրամայականը

Թոշակի ուղարկելու գերհրամայականը
13.09.2012 | 17:25

Անդրադառնալով խորհրդարանում քիչ առաջ ավարտված կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի ներդրման համատեքստում կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների փաթեթին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

 

«Շատ շահագրգիռ քննարկում անցկացվեց: Քաղաքական ընդդիմությունը շուրջ 4 տասնյակ փաստարկ ներկայացրեց, թե ինչու նոր համակարգին անցումը այս պահին ու այս տեսքով հիմնավորված չէ և կոչ արեց քաղաքակկան մեծամասնությանը՝ դեմ քվերակել օրենսդրական նախագծերին

Անսալով ընդդիմության կոչին՝ իրոք կարելի է դեմ քվեարկել ներկայացված նախագծերին ու ոչ թե այն շուրջ 40 հիմնավորումներից ելնելով, որ ընդդիմությունը ներկայացրեց, այլ այն 41-ից, որ այդպես էլ չներկայացրեց. կենսաթոշակային նոր համակարգը ևս չի լուծում ամենակարևոր հարցը՝ քաղաքական գործիչներին ինչ-որ մի բանական տարիքում պարտադիր թոշակի ուղարկելու գերհրամայականը»:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ